Ես կուզեի , որ թափվեր երկնքից կախարդական փայտիկներ, որոնց օգնությամբ ես կիրականացնեի իմ և մյուս երեխաների երազանքները։Փայտիկներից մեկով ես ինձ կդարձնեի կառատեի աշխարհի չեմպիոն։Այսպես կանեի, որ բոլոր մարդիկ լինեին ուրախ և երջանիկ։
Ինչո՞ւ է երկինքը կապույտ
Տեղեկատվական
Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև, երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն, ճիշտ ժամանակն է իմանալու` ինչու է երկինքը կապույտ։
Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ Այն օդը, որը մենք շնչում ենք իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, ածխաթթու գազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ։ Երբ արևն արձակում է իր շողերը, օդը՝ իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ տարբեր երանգներ է ստանում՝ սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն…
Եվ ահա, երբ այդ բազմագույն ճառագայթն անցնում է օդի հաստ շերտով, օդի մասնիկները շաղ են տալիս այդ բոլոր գույները, իսկ առավել շատ, նրա մանուշակագույն, կապույտ և երկնագույն մասերը, այդ պատճառով էլ երկինքը գունավորվում է երկնագույնով։
Պարզվում է, որ արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում։ Իսկ երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում է լուսնին, երկինքը սև է երևում: Պատճառն այն է, որ լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել։
Վայր ընկնող աստղեր
Վայր ընկնող աստղեր
Տեղեկատվական
Բոլորն էլ սիրում են անամպ, խաղաղ երեկոներին դիտել երկինքը, զմայլվել մութ գիշերով, աստղերով և արծաթափայլ լուսնով: Բայց… սա ի՞նչ է: Հրավառ մի կետ գիծ քաշեց երկնքում և մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:
Ա՞ստղ…Ո՛չ, դա ինչ-որ ուրիշ բան է, քանի որ աստղերը չեն ընկնում: Դրանք տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ և այրվում: Այդ այրման կարճատև բռնկումն էլ մենք տեսնում ենք և ասում. «Աստղ ընկավ»:
Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր, կոչվում են ասուպներ, երկնաքարեր:
Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ կարելի է երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:
Երբեմն հատուկենտ խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով և ընկնել Երկրի վրա:
Աստղեր, ,․
Աստղերն ինքնալուսարձակող վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների։Անզեն աչքով դիտելիս բոլոր աստղերը թվում են միևնույն գույնի, բայց իրականում նրանք տարբեր գույներ ունեն, և գույնը կախված է աստղի ջերմաստիճանից։Մեր Արեգակը նույնպես միջին աստիճանի դեղին գույն աստղ է։
Լուսին ,,,Փաստեր տիեզերքի մասին․․․․
Լուսինը երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը։Լուսինը ձգված շրջանագծով՜ էլիպսով ,պտտվում է երկրի շուրջը,նրա հետ միասին՜ նաև Արեգակի շուրջը։Երկրի և Լուսնի միջև հեռավորությանը 384,400 կմ է։Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները։Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից։Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ ՜ օդից ու ջրից։Լուսինն առաջին երկնային մարմինն է ,որի վրա 1969 թ -ին ոտք դրեց մարդը՜ ամերիկացի աստղագնացներ Ն․Արմսթրոնգը և Է․ Օլդրինը։Տիեզերագնացների հետքերը լուսնի վրա կմնա միլիոնավոր տարիներ, և դա զարմանալի չէ, քանզի այնտեղ չկան քամիներ, և այնտեղ չկան խոնավության ։Լուսինը ավելի շուտ ձվաձև է, քան գնդաձև։Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է։Այժմ մենք գիտենք , որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը։
Աստղեր
Աստղեր
Տեղեկատվական
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով աստղերի լույսը մեզ թվում է անկայուն, և գիշերային երկնքում աստղերն ասես թարթում են:
Անզեն աչքով դիտելիս բոլոր աստղերը թվում են միևնույն գույնի՝ կապտասպիտակավուն։ Բայց իրականում նրանք տարբեր գույներ ունեն, և գույնը կախված է աստղի ջերմաստիճանից։
Շատ բարձր ջերմաստիճան ունեցող աստղերը, որոնք կոչվում են ջերմ աստղեր, ունեն կապույտ գույն։ Միջին ջերմաստիճանի աստղերը դեղնանարնջագույն են։ Իսկ համեմատաբար ցածր ջերմաստիճան ունեցողները, որոնք կոչվում են նաև սառը աստղեր, ունեն կարմիր գույն։
Մեր Արեգակը միջին աստիճանի դեղին գույն աստղ է. երբ այն սպառի իր ջրածնային վառելիքի պաշարը, կանցնի ակտիվության վերջին փուլ, կվերածվի կարմիր աստղի և ի վերջո կհանգչի:
Հարցեր և առաջադրանքներ
1․ Տրված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր․
վիթխարի-շատ մեծ, հսկա
անզեն –
անկայուն –
հրեղեն –
սպառել –
վերածվել –
2․ Շարունակի՛ր.
Երբ Արևը մայր է մտնում, …
Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, …
Այդ է պատճառը, որ …
3․ Ի՞նչ գույն են աստղերը:
4․ Ինչի՞ց է կախված աստղի գույնը:
5․ Ի՞նչ նոր բան իմացար: Գրի՛ր բլոգումդ։
Արև
Տեղեկատվական
Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:
Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:
Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:
Հարցեր և առաջադրանքներ
- Գրի՛ր հոմանիշները:
արեգակ-
ջերմություն-
խավար-
- Արևն ա՞ստղ է, թե՞ մոլորակ:
- Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում:
- Լուսինը երկնքում ի՞նչ է անում:
- Աստղերը երկնքում ի՞նչ են անում:
- Շարունակի՛ր.
Իրականում մեր երկրագունդը պտտվում է …
Եթե Արեգակը չլինի, …
Երբ մեզ մոտ մութ է, ․․․
Լուսին
Լուսին
Տեղեկատվական
Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը)։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա կան նաև լեռներ։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի, այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի՝ իր վրա ընկած լույսը։
Հարցեր և առաջադրանքներ
- Դուրս գրի’ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
- Արևն է մեզանից հեռո՞ւ, թե՞ Լուսինը:
- Արևն է ավելի մե՞ծ, թե՞ Լուսինը:
- Շարունակի՛ր.
Արևը մեզնից շատ ավելի հեռու է, քան …
Այն շատ մուգ գույնի է և …
Լուսնի վրա ոչ օդ կա, …
Լուսինն իր լույսը չունի, …
Բալզաթցիները
Լինում է չի լինում ,մի գյուղ է լինում։Ես գյուղում ապրում են շատ ծալապակաս մարդիկ։Գյուղացիները շատ են սիրում ստել։Նրանք իրար ստում են, մեկը ասում է՜ ես ամեն օր լուսնին ձեռքով կպնում եմ։Են մեկը ասում է ,եսե ամեն օր արևին եմ համբույրում, ու ամբողջ գյուղը ապրում են ստախոս գյուղացիներով։Բայց ամենաշատ ու մեծ սուտը ,ասում է գյուղապետը, նա պարծենում ասում է՜ թե իր շալակնե վրցրել ամբողջ գյուղը։Գյուղացւները ուշադիր ու հավատալով լսում էին գյուղապետին։
Իսկ դու կարողանո՞ւմ ես ընկերություն անել
Իսկ դու կարողանո՞ւմ ես ընկերություն անել
Ըստ Ալլա Տեր-Հակոբյանի
Տղան նստել էր բազմոցին ու նկարազարդ գիրք էր թերթում. կարդալ նա դեռ չգիտեր։ Հանկարծ օդանցքից ներս թռավ մի մեծ, շողշողուն բզեզ` երկարուկ բեղերով ու թը՛մփ…ուղիղ գրքի բաց էջի վրա։ Ոնց որ քարկտիկի փոքրիկ շարժվող քար լիներ։ Ու սկսեց քայլել տողերի վրայով` դեպի աջ ու հետ, հետո նորից դեպի աջ ու հետ: Ու այդ բոլորն այնքան լուրջ, կենտրոնացած, որ կարծես իսկապես կարդում էր, կարդացածից էլ բան էր հասկանում։
«Խելոք բզեզ է»,- մտածեց տղան։ Ու առանց երկար-բարակ մտածելու երկու մատով բռնեց բզեզի պլպլան կողերից, դրեց լուցկու դատարկ տուփի մեջ, տուփը փակեց ու մոտեցնելով ականջին՝ ասաց բզեզին.
– Քեզ հետ հետաքրքիր է: Արի ընկերություն անենք:
– Արի՛,- բամբ ձայնով պատասխանեց բզեզը տուփի միջից։ – Իսկ ո՞նց. դու ազատության մեջ ես, իսկ ես`բանտում։ Այդպես ընկերություն չի արվի։ Բայց տղան չէր ուզում բզեզին լուցկու տուփից դուրս թողնել:
– Ոչինչ, կարվի։ Ես քեզ համով ուտելիքներ կտամ։ Վազեց բակ, խոտ պոկեց բերեց, որ բզեզը ուտի: Բզեզը չկերավ:
– Քեզ ի՞նչ պատահեց։
– Չգիտեմ: Ինչ-որ ախորժակս փակվել է:
– Դե որ այդպես է, մի բան երգի՛ր։
– Ձայնս կտրվել է։
– Գիտե՞ս ինչ,- ջղայնացավ տղան,- դու ընկերություն անել չգիտես: Եվ տուփը թափով շպրտեց ինչքան կարող էր հեռու: Տուփը կպավ ծառին, բացվեց, ու բզեզը դուրս ընկավ: Բայց ջարդուխուրդ չեղավ. Թևիկները փրկեցին։ Երբ բզեզի ուշքը տեղը եկավ, նա նստեց մի չոր ցողունի ծայրին, մտածեց, հետո թռավ մոտեցավ տղային ու ասաց.
– Իսկ դու ընկերություն անել կարողանո՞ւմ ես: Ասաց ու տղայի պատասխանին չսպասելով՝ թռավ գնաց: Այդ օրից տղան նրան էլ երբեք չհանդիպեց: